Գլխավոր էջ » Հոդվածներ » Спорт |
Մատս Հումելսն ու Միխայել Ցորկը` Հենրիխ Մխիթարյանի մասին
Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մատս Հումելսն ու թիմի մարզական տնօրեն Միխայել Ցորկը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեի» նկատմամբ վստահ հաղթանակից հետո անդրադարձել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Միխայել Ցորկ. «Հատկապես ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի համար: Վերջապես Հենրիխը հասավ իր նպատակին եւ գոլ խփեց: Դեռ Թուրինում նկատվում էր, որ նա վերադառնում է լավագույն մարզավիճակին»: Մատս Հումելս. «Շատ եմ զրուցել Մխիթարյանի հետ եւ բազմիցս ասել եմ, թե ինչքան կարեւոր է նա թիմի համար: Բոլորս ցանկանում ենք, որ նա շտկի իր գոլային վիճակագրությունը: Հենրիխը չափազանց շատ է աշխատում դրա համար», փոխանցում է derwesten.de-ն: Հիշեցնենք, որ դորտմունդյան խաղում «Բորուսիա» 3:0 հաշվով հաղթեց Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցին, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո «Բորուսիայի» կազմում 90 րոպե խաղալուց հետո առաջին գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում | |
Դիտումներ: 521 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |