Գլխավոր էջ » Հոդվածներ » Происшествия

Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել են բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոնի վրա

Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել են բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոնի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2015.03.03 15:30

 

 

Այսօր՝ մարտի 3-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց կրակոցներ են հնչել:

Ինչպես Պռոշյան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները` վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ՝ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու քննիչները, գյուղացիները իրենց ուժերով գյուղապետարանի մոտից հրազենային վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 27-ամյա Արման Թադևոսյանին, ով ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ հրազենային 2 վնասվածք է ստացել աջ ազդրի և ոտքի շրջանում: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 5 հատ պարկուճ և 1 գնդակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կրակոցներ արձակելուց հետո կրակողը BMW մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի, ինչի համար էլ ոստիկանության կողմից հայտարարվել է ավտոհետախուզում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ Հայաստանի քննչակակ կոմիտեի Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ռուբիկ Հակոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34-104, 235 հոդվածների հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջին պահից վիրավորին գյուղացիների հետ օգնություն է ցուցաբերել Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը բազկամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն է:

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

 



Աղբյուրը: http://shamshyan.com/hy/article/2015/03/03/44902/
Կատեգորիա: Происшествия | Ավելացրեց: ARTUROBLOG (04.03.2015) | Հեղինակ: ARTUROBLOGSAYT W
Դիտումներ: 740 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]