Գլխավոր էջ » Հոդվածներ » Происшествия

Գեղարքունիքում Էդվարդը ծեծել է եղբոր կնոջը

Գեղարքունիքում Էդվարդը հեռուստացույցի հեռակառավարման վահանակով ծեծել է եղբոր կնոջը

2015.03.04 17:31

Էդվարդ Խաչատրյանը մեղադրվում է այն բանում, որ նա իրենց գյուղում գտնվող եղբոր՝ Արայիկ Խաչատրյանի բնակարանում, ոգելից խմիչք օգտագործելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ձեռքում բռնած վիճակում դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է եղբոր կնոջ՝ Ալվարդ Վաչիկի Հովհաննիսյանի դեմքի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ձախ վերհոնքային շրջանի սալջարդ վերք՝ փակ գանգուղեղային կարճատև քայքայումով թեթև մարմնական վնասվածք:

SHAMSHYAN.com-ը Մարտունու ընդհանուր իրվասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը պարզել է, որ Ալվարդ Հովհաննիսյանը, նրա ամուսին Արայիկ Խաչատրյանը, վերջինիս մայրը, եղբոր ընտանիքը դաշտում կատարել են հողագործական աշխատանքներ: Աշխատանքն ավարտելուց հետո, որոշել են երեկոյան հավաքվել Արայիկ Խաչատրյանի տանը և նշել նրա դուստր Սուսաննա Խաչատրյանի ծննդյան օրը:

Դաշտում եղած ժամանակ Արայիկ Խաչատրյանը և նրա եղբայրը էդվարդ Խաչատրյանն, օգտագործել են ոգելից խմիչք: Այնուհետև, շուրջ մեկ շիշ օղի խմել են ծննդյան արարողության ժամանակ: Խնջույքն ավարտվելուց հետո, հյուրերը գնացել են, տանը մնացել են Արայիկ Խաչատրյանը, Ալվարդ Հովհաննիսյանը և նրանց երեխաները: Արայիկ Խաչատրյանը կրկին ցանկացել է օղի խմել, սակայն Ալվարդ Հովհաննիսյանը օղի չի տվել, ինչի շուրջ նրանց միջև վիճաբանություն է սկսվել և Արայիկ Խաչատրյանը տնից դուրս է եկել: Քիչ անց վերջինս վերադարձել է մորեղբոր որդու՝ Մեսրոպ Մանուկյանի հետ, կրկին օղի պահանջել, սակայն Ալվարդ Հովհաննիսյանը հրաժարվել է օղի տալ:

Այդ ընթացում Ալվարդ Հովհաննիսյանի խնդրանքով Մեսրոպ Մանուկյանը զանգահարել և իրենց տուն է կանչել ամուսնու եղբորը էդվարդ Խաչատրյանին, որպեսզի նա հանդարտեցնի Արայիկ Խաչատրյանին: Մի քանի րոպե անց էդվարդ Խաչատրյանը գնացել է նրանց տուն, փորձել հանդարտեցնել Արայիկ Խաչատրյանին: Ալվարդ Հովհաննիսյանը էդվարդ Խաչատրյանից պահանջել է հանդարտեցնել եղբորը և պառկեցնել:Այդ ժամանակ էդվարդ Խաչատրյանը վրդոհվել է և հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ձեռքում բռնած վիճակում մեկ անգամ հարվածել է Ալվարդ Հովհաննիսյանի ձախ ճակատային հատվածին, նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս առողջության տևական քայքայումով: Ալվարդ Հովհաննիսյանը փորձել է զանգահարել սկեսուրին,սակայն չեն թողել, փախել է ննջասենյակ, ապա պատուհանից դուրս գալով գնացել է հարևան Գրիշա Մանուկյանի բակ և նրան կանչել իրենց տուն, ինչով էլ միջադեպն ավարտվել է:

Կատարած հանցագործության համար Էդվարդ Մհերի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:
Դատարանը քննելով գործը՝ որոշել է Էդվարդ Խաչատրյանի նկատմամբ 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան մեկամսյա ժամկետում

 



Աղբյուրը: http://shamshyan.com/hy/article/2015/03/04/44994/
Կատեգորիա: Происшествия | Ավելացրեց: ARTUROBLOG (04.03.2015) | Հեղինակ: ARTUROBLOGSAYT
Դիտումներ: 589 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]