Գլխավոր էջ » Հոդվածներ » Происшествия

Ֆլորա Մարտիրոսյանի որդուն Լոս Անջելեսում ձերբակալել են մահացու վրաերթի համար


Լոս Անջելեսում ձերբակալել են ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկած Հենրի Մայքլ Գեւորգյանին։ NEWS.am-ի աղբուրների փոխանցմամբ, Հենրի Գեւորգյանը հայտնի երգչուհի, վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանի որդին է։

 

Հենրիի մայրը՝ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել էր 55 տարեկան հասակում 2012թ.-ի նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում լեղապարկի վիրահատությունից հետո: Իսկ Հենրիի հայրը՝ Հրահատ Գեւորգյանը, մահացել էր կնոջ մահվանից ուղիղ մեկուկես տարի անց, նա առողջական խնդիրներ ուներ:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը, որն ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ բախվել էր փողոցում կանգնած մարդկանց։ Տեղի ունեցած վթարի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս մեկը վիրավորվել էր։ Վթարի կապակցությամբ ոստիկանները որոնում էին 21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանին։ Վթարի ժամանակ նա է եղել Ֆորդ Մուսթանգ մեքենայի ղեկին։ Երբ նա հետապնդել է մեկ այլ մեքենայի, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։

20-ամյա մի տղամարդ մահացել էր տեղում, երկրորդը՝ մահացել էր Նորթրիջի հիվանդանոցում։ Պարզվել էր, որ զոհերից մեկը 26-ամյա Էրիկ Սիգուենսան է, իսկ հիվանդանոցում մահացածի ընտանիքը խնդրել էր չհրապարակել նրա ինքնությունը։ 21-ամյա Լուիս Անտոնիո Գոնսալեսը հիվանդանոցում է, ծանր, բայց կայուն վիճակում։

Մուսթանգի վարորդը փախել էր՝ չօգնելով տուժածներին։ Չեսուորթ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Բիլ Բասթոսը հեռոիստաեթերով դիմել էր փախուստի մեջ գտնվող Գեւորգյանին՝ կոչ անելով գալ եւ ներկայանալ ոստիկանություն։ Շաբաթ երեկոյան Հենրի Գեւորգյանը ինքնակամ գնացել եւ ներկայացել է ոստիկանությանը:Դատարանը նրա համար 2 մլն դոլար գրավ է պահանջել:



Աղբյուրը: http://news.am/arm/news/255098.html
Կատեգորիա: Происшествия | Ավելացրեց: ARTUROBLOG (03.03.2015) W
Դիտումներ: 543 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]