Գլխավոր էջ » Հոդվածներ » Происшествия

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Երևանում կանչով դեպքի վայր մեկնելուց վթարի ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան

2015.03.03 19:57

Հանրապետությունում կան վարորդներ, ովքեր իրենց դնելով «սուպերմենի» տեղ՝ մեքենան վարելու ընթացքում չեն զիջում անգամ շտապօգնության, հրշեջ ծառայության, ոստիկանական այն ավտոմեքենաներին, որոնք ձայնային ազդանշանները միացված են երթևեկում, իսկ, գրեթե մեծ մասամբ, այդ ավտոմեքենաները կամ հիվանդ են տեղափոխում, կամ կանչով մեկնում են դեպքի վայրեր, որպեսզի փրկեն վիրավորներին և շատ դեպքերում էլ ճանապարհային ոստիկանական և հրշեջների ավտոմեքենաները կանչերով մեկնում են դեպքի, հրդեհի վայրեր:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Security-Dream-Co-LTD-ի տրամադրած ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երևանում մարտի 2-ին տեղի ունեցել շտապօգնության Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաների բախումը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 2-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչներ 38-ամյա Նիկոլայ Փասրադանովի վարած Opel Astra մակնիշի 33 DS 774 համարանիշի և 58-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած Fort Transit մակնիշի 037 UL 64 համարանիշի անվտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու Ford Transit-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Էդուարդ Գյուլամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ford Transit-ի վարորդն ու ուղևորը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի աշխատակիցներ էին. Է. Գյուլամիրյանը որպես բուժակ էր, և նրանք կանչով մեկնել էին վթարի վայր:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բացառիկ տեսանյութը՝ Security Dream Co. LTD

 

 

Տեսանյութ

 



Աղբյուրը: http://shamshyan.com/hy/article/2015/03/03/44926/
Կատեգորիա: Происшествия | Ավելացրեց: ARTUROBLOG (04.03.2015) | Հեղինակ: ARTUROBLOGSAYT W
Դիտումներ: 581 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]